ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼԻՆ
04.06.2015

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-ապրիլ  հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 16903,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 104,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 25,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,8 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 40,4 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
Հաշվետու ժամանակահատվածում սպառողական ապրանքների արտադրության ծավալը կազմել է 3672,8 մլն դրամ,որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7,7 տոկոսով:
 2015թ. հունվար-ապրիլին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 16835,3  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99,6 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6646 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը` 2543,2 հազ. դրամ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրացվել է 2679,3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 18470,7 տոննա կաթ, 13087,1 հազ. հատ  ձու, 2014թ հունվար-ապրիլի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 5,4  ,  7,7  և 4,0 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-ապրիլին հանրապետությունում իրականացվել է 8349,6 մլն դրամի շինարարություն,որը   2014թ. հունվար-ապրիլի նկատմամբ նվազել է 27,2 տոկոսային կետով:

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)