05.06.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 87973.0 մլն դրամ, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 17.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 1.5 տոկոսով: Վարկերի 1.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 87.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 6.6 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 67.7 տոկոսը, որոնք 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 48.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6.0 տոկոսով:
2015թ. հունիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56469.5 մլն դրամ, 2014թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 2.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.1 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:
|