ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2015թ.
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2015թ.
11.06.2015

Հանրապետությունում 2015թ. հունիսի 8-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 1118,5 հա ցանքատարածություն, փաստացի հավաքված բերքը կազմել է 32014,0, միջին բերքատվությունը` 28,6 ց: Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է  174,0, կալսվել` 4870,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,0 ց, Հադրութի շրջանում հնձվել է 420,0, կալսվել` 12600,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 30,0 ց, Մարտակերտի շրջանում հնձվել է 61,0, կալսվել` 1220,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20,0 ց, Մարտունու շրջանում  հնձվել է 315,5, կալսվել` 8124,0, մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,7 ց, Քաշաթաղի շրջանում  հնձվել է  148,0, կալսվել` 5200,0,  մեկ հեկտարի միջին բերքատվությունը 35,1ց. Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել: