ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 Թ.
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2014 Թ.
15.06.2015

<<Լեռնային  Ղարաբաղի  Հանրապետության  արդյունաբերությունը>>  վիճակագրական  ժողովածուն  կազմվել է  հավաքագրված  վիճակագրական  հաշվետվությունների  և  իրականացված  դիտարկումների  տվյալների  հիման  վրա:  Այն  բովանդակում  է  տեղեկություններ 2014թ, ԼՂՀ արդյունաբերության մասին, ցուցանիշների դինամիկան դիտարկելու նպատակով տվյալները ներկայացված են վերջին հինգ տարվա կտրվածքով:
2014թ, հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 52.1մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք: 2013թ, նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 117.2 տոկոս: Արդյունաբերական արտադրանքի արտադրության ծավալի վրա մեծ ազդեցություն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը, որի ծավալի աճման պատճառով(34.8 տոկոսով)  ամբողջ արդյունաբերական արտադրանքի ծավալը աճել է 8.5 տոկոսային կետով; 2014թ,նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալների աճ է նկատվել նաև  էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`19.4 տոկոսով և մշակող արտադրությունում` 5.7 տոկոսով:
Տարածքային  կտրվածքով նախորդ տարվա  նկատմամբ  արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալն ավելացել է Ստեփանակերտ քաղաքում և բոլոր շրջաններում, բացի Ասկերանի, Հադրութի  շրջաններից, որտեղ գրանցվել է արդյունաբերական արտադրանքի  արտադրության  ծավալների նվազում համապատասխանաբար 0,2 և 10,7 տոկոսով:
2014թ,արդյունաբերական  արտադրանքի արտադրության ծավալի 22.6 տոկոսը կազմել է սննդամթերքի, ներառյալ խմիչքների, արտադրությունը, որի  ծավալը նախորդ տարվա համեմատ նվազել  է 4.6 տոկոսով`կազմելով 11782.1 մլն դրամ:
2014թ, օգտագործված էլեկտրաէներգիայի  77.9 տոկոսը արտադրվել է հանրապետությունում, 22.1 տոկոսը ներմուծվել է ՀՀ-ից:Օգտագործված էլեկտրաէներգիայից 100.1 մլն կՎտ/ժ կամ 34.7 տոկոսը սպառվել է բնակչության կողմից:       
2014թ,արդյունաբերության ճյուղում մեկ աշխատողի կողմից արտադրված արտադրանքի ծավալը (համադրելի գներով) կազմել է 8168.0 հազ,դրամ`նախորդ տարվա համեմատ աճելով 1045.6 հազ,դրամով կամ 14.7 տոկոսով:
2014թ,արդյունաբերությունում զբաղվածների միջին տարեկան ցուցակային թվաքանակը 6372 մարդ, նախորդ տարվա  համեմատ կազմել է 102.2 տոկոս, ընդ որում` հանքագործական արդյունաբերությունում գրանցվել է աճ`2.3 տոկոս, էլեկտրաէներգիայի,գազի,ջրի արտադրության և բաշխման ոլորտում`0.1 տոկոս,  մշակող արդյունաբերությունում` 3.6 տոկոս:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)