Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է "Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2014թ." վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, անասունների գլխաքանակի, անասնապահական մթերքների արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2014թ. փաստացի գներով կազմել է 57.3 մլրդ դրամ` 2013թ. 55.2 մլրդ դրամի փոխարեն:
2014թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է մսի (28.4 տոկոս), հացահատիկի և հատիկաընդեղենի (17.6 տոկոս) և կաթի (16.9 տոկոս) տեսակարար կշիռները:
2014թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը կատարվել է 67666.1 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 61285.1 հա, կարտոֆիլ՝ 789.6 հա, բանջարանոցային մշակաբույսեր՝ 1049.6 հա, բոստանյին մշակաբույսեր՝ 289.9 հա, տեխնիկական՝ 1081.1 հա:
2014թ. հանրապետությունում արտադրվել է 67.9 հազ. տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն), 2 հազ. տոննա տեխնիկական, 6.6 հազ. տոննա կարտոֆիլ, 7.8 հազ. տոննա բանջարանոցային, 8.3 հազ. տոննա բոստանային, 14.9 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, 5.6 հազ. տոննա խաղող, 1.9 հազ տոննա թութ:
2014թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը 2013թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 100.7 տոկոս, այդ թվում կովերինը` 98.1 տոկոս, խոզերինը` 77.0 տոկոս, ոչխարներ և այծեր` 105.4 տոկոս, թռչուններինը` 98.5 տոկոս, ձիեր`103.6 տոկոս, ավանակներ`86.9 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը աճել է 52.5 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 69.2 տոկոսով, 13.2 տոկոսով և 36.7 տոկոսով:
2014թ. մեկ կովի միջին տարեկան կաթնատվությունը կազմել է 1940 կգ, մեկ ածան հավի միջին տարեկան ձվատվությունը 193 հատ:
|