ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2014Թ.
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃԱՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇԻՌԸ 2014Թ.
17.06.2015

 

ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2015թ. ծրագրի շրջանակում ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է “Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վճարային հաշվեկշիռը 2014թ.” վիճակագրական ժողովածուն:
Երկրի վճարային հաշվեկշիռը վիճակագրական հաշվետվություն է, որում համակարգված  տեսքով արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում պետության արտաքին տնտեսական  գործառնություններն այլ երկրների և միջազգային  կազմակերպությունների հետ: Վճարային հաշվեկշիռը  արտահայտում է երկրի   հաշվեկշռվածության  վիճակը, որն իր հերթին ազդում է  ներքին հաշվեկշռվածության և տնտեսության կայունության վրա:
ԼՂՀ վճարային հաշվեկշռի կազմման համար հիմք են հանդիսացել  ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայությունից  ստացված ապրանքների ներմուծման  և արտահանման, տնտեսավարող սուբյեկտներից, բանկային համակարգից և այլ պետական մարմիններից ստացված տվյալները, կիրառվել են Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից մշակված  մեթոդաբանական սկզբունքները:
2014թ. ԼՂՀ վճարային  հաշվեկշռի ընթացիկ  հաշվի պակասուրդը կազմել է 42328.7 մլն դրամ, որը 2013թ. համեմատ նվազել է 5.7 տոկոսով: Ընթացիկ հաշվի պակասուրդի նվազումը նախորդ տարվա համեմատ պայմանավորված է ընթացիկ տրանսֆերտների դրական հաշվեկշռի բարձր աճով ի հակադրություն ապրանքների, ծառայությունների և եկամուտների  գծով բացասական հաշվեկշռի պակասուրդի աճի:
Ապրանքների գծով բացասական հաշվեկշիռը 2014թ. 2013թ. նկատմամբ աճել է 15.4 տոկոսով, ինչը ապրանքների արտահանման ծավալի 10.3 տոկոս (2517.0 մլն դրամ) և ներմուծման ծավալի 14.2 տոկոս (15008.4 մլն դրամ) աճի հետևանք է:  Ծառայությունների գծով հաշվեկշիռը կազմել է -4320.0 մլն դրամ, որը 2013թ. նկատմամբ աճել է 11.1 տոկոսով: Այն տրանսպորտային, ճանապարհորդական և շինարարական ծառայությունների ծավալների աճի արդյունք է: Եկամուտների հաշվեկշիռը կազմել է -3253.3 մլն դրամ, իսկ ընթացիկ տրանսֆերտների հաշվեկշիռը` 59030.7 մլն դրամ` նախորդ տարվա համեմատ աճելով 43.0 տոկոսով:
Կապիտալի հաշվի հաշվեկշիռը 2014թ. կազմել է 11827.0 մլն դրամ և 2013թ. նկատմամբ աճել է 87.5 տոկոսով: Կապիտալի հաշիվը գոյացել է միայն կապիտալ տրանսֆերտներից:
Պետական կառավարման հատվածի կապիտալ տրանսֆերտները 2014թ. կազմել են 9091.8 մլն դրամ կամ ընդհանուր կապիտալ տրանսֆերտների 76.9 տոկոսը (2013թ. նկատմամբ աճել է 2.5 անգամ):
Մասնավոր հատվածի կապիտալ տրանսֆերտների գումարը 2014թ. կազմել է 2735.2 մլն դրամ և նախորդ տարվա նկատմամբ աճել է 5.2 տոկոսով:
Ֆինանսական հաշվի դրական հաշվեկշիռը 2014թ. կազմել է 26696.2 մլն դրամ:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները մեկ շնչի հաշվով 2014թ. կազմել են 12767.5 դրամ` 2013թ. 100786.4 դրամի դիմաց, իսկ ՀՆԱ-ի նկատմամբ կազմել են համապատասխանաբար՝ 1.0 տոկոս և 8.9 տոկոս:       

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)