ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԳՆԵՐԸ և ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ
ԳՆԵՐԸ և ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ
17.06.2015

 

ԼՂՀ ազգային  վիճակագրական ծառայությունը ԼՂՀ պետական վիճակագրական աշխատանքների 2015թ. ծրագրի շրջանակում հրապարակել է  “Գները և գների ինդեքսները  Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում” վիճակագրական ժողովածուն, որտեղ տեղ են գտել գնային փոփոխություններով պայմանավորված ԼՂՀ տնտեսության տարբեր ոլորտներում  տեղի ունեցած գործընթացները լուսաբանող գների և գների ինդեքսների մասին առավել ամբողջական  վիճակագրական ցուցանիշներ:
Ժողովածուն ընդգրկում է վերջին հինգ տարիներին հանրապետության սպառողական շուկայում, արդյունաբերությունում և գյուղատնտեսությունում գների և սակագների մակարդակի ու փոփոխությունների մասին վիճակագրական տվյալներ:
Տեղեկատվությունը ներկայացված է հանրապետության տնտեսության մասշտաբով և տարածքային կտրվածքով, ըստ տնտեսության ոլորտների, ապրանքային խմբերի  ու ապրանք - ծառայություն տեսակների:


ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԸՍՏ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՆՁԻՆ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ

 (նախորդ տարվա նկատմամբ, %)

  2010 2011 2012 2013 2014
Սպառողական գների ինդեքս 108.9
107.1 102.0 104.9 104.5
Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքս 120.0 110.2 88.5 103.0 101.4
Գյուղատնտեսական մթերք արտադրողի իրացման գների ինդեքս 118.8 104.2 100.5 100.5 108.1

 (նախորդ տարվա նկատմամբ, %)

  2010 2011 2012 2013 2014
Սպառողական գների ինդեքս 110.6
104.0 103.0 105.9 104.5
Արդյունաբերողների արտադրանքի գների ինդեքս 106.3 87.6 109.2 104.3 94.9
Գյուղատնտեսական մթերք արտադրողի իրացման գների ինդեքս 115.6 115.7 117.6 98.5 100.7

2014 թվականին 2013 թվականի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 104.5 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ  ոգելից խմիչք և ծխախոտ)` 105.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը` 104.0 տոկոս, ծառայությունների սակագներինը` 103.6 տոկոս:
Նախորդ տարվա համեմատ 2014թ. արդյունաբերողների արտադրանքի  գների ինդեքսը հանրապետությունում  կազմել է 101.4 տոկոս, ընդ որում էլեկտրաէներգետիկայում` 125.1 տոկոս, հանքագործական  արդյունաբերությունում` 81.4 տոկոս, սննդի արդյունաբերությունում` 104.1 տոկոս և այլն:
Գյուղատնտեսական մթերք արտադրողի իրացման  գների ինդեքսները ԼՂՀ-ում 2014թ. նախորդ տարվա համեմատ կազմել է 108.1 տոկոս, ընդ որում բուսաբուծության ճյուղում` 117.6 տոկոս,  անասնաբուծության ճյուղում` 101.3 տոկոս:

ԼՂՀ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԻ, ԱՄՆ ԴՈԼԱՐԻ ԵՎ ԵՎՐՈՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՅԿԱԿԱՆ ԴՐԱՄԻ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓՈԽԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ   2010-2014թթ.
/նախորդ տարվա նկատմամբ, %/

gner_2010_2014_1.jpg

2014թ. 2013թ. համեմատ սպառողական գների 4.5 տոկոս գնաճի պայմաններում գրանցվել է ԱՄՆ դոլարի և Եվրոյի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքների 1.5-ական տոկոս աճ նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի նույնանուն ցուցանիշների` 4.9 տոկոս սպառողական գնաճի ու հաշվարկային փոխարժեքների 2.0 և 5.4 տոկոս աճի դիմաց:
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2014 թվականի դեկտեմբերին 2013 թվականի դեկտեմբերի համեմատ կազմել է. ք. Ստեփանակերտում` 105.2 տոկոս, Ասկերանում` 102.8 տոկոս, Հադրութում` 103.1 տոկոս, Մարտակերտում` 104.0 տոկոս, Մարտունիում` 103.7 տոկոս, Շուշիում և Բերձորում` 104.9-ական տոկոս:
Տվյալները հաշվարկված են արդի մեթոդաբանության  սկզբունքներին համապատասխան, ինչը հնարավորություն է ընձեռում  դրանք համադրել  միջազգային համանման  ցուցանիշների հետ: Այդ նպատակով ժողովածուի մեջ առանձին բաժնով  ներկայացված են ԱՊՀ երկրների գների ինդեքսների վերաբերյալ տեղեկություններ:
2010-2014թթ. ԼՂՀ գների վիճակագրության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու նպատակով ԼՂՀ ազգային վիճակագրական  ծառայությունը  առաջարկում է օգտվել ծառայության գրադարանից կամ պաշտոնական կայքից: