ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՈՒՐԸ
17.06.2015

 

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է  “Լեռնային Ղարաբաղի Հանրապետպետության արտաքին առևտուրը 2014թ.” վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված են արտահանման և ներմուծման ծավալները  բնաիրային և արժեքային (ՀՀ դրամ և ԱՄՆ դոլար) արտահայտությամբ, ըստ ապրանքների ծածկագրման և նկարագրման □Միջազգային առևտրի ստանդարտ դասակարգման□ երկնիշ մակարդակի, ըստ երկրների, ըստ հանրապետության շրջանների արտահանման և ներմուծման կառուցվածքը :
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2014թ. փաստացի գներով, կազմել է 152.6 մլրդ դրամ կամ 366.7 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում ապրանքների արտահանումը՝ 26.9 մլրդ դրամ (64.7 մլն դոլար), իսկ ներմուծումը՝ 125.7 մլրդ դրամ (302.0 մլն դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 98.8 մլրդ դրամով (237.3 մլն դոլարով): 2013թ. համեմատությամբ 2014թ. արտաքին առևտրաշրջանառության ծավալը աճել է 11.6 տոկոսով, ընդ որում, արտահանումը աճել է 8.4 տոկոսով, իսկ ներմուծումը` 12.3 տոկոսով:
Արտահանման ծավալի հաշվին ներմուծման ծավալի ծածկման գործակիցը 2014թ. կազմել է 0.214, արտահանման միջին հակվածությունը 14.2 տոկոս, ներմուծման միջին հակվածությունը` 66.5 տոկոս` նախորդ տարվա համապատասխանաբար 0.222-ի, 14.5 տոկոսի և 65.3 տոկոսի փոխարեն:
2014թ. ԱՊՀ երկրների հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 142.7 մլրդ դրամ (342.8 մլն դոլար) կամ ընդհանուր ապրանքաշրջանառության 93.5 տոկոսը, իսկ այլ երկրների հետ՝ 10.0 մլրդ դրամ (23.8 մլն դոլար) կամ 6.5 տոկոսը: Հայաստանի Հանրապետության հետ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է ընդհանուր ապրանքաշրջանառության 92.3 տոկոսը:
2014թ. ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության 89.6 տոկոսը իրականացվել է Ստեփանակերտ քաղաքում, 3.0-ական տոկոսը՝ Ասկերանի ու Մարտունու, 1.5 տոկոսը՝ Հադրութի, 1.4 տոկոսը` Մարտակերտի, 0.9 տոկոսը` Քաշաթաղի, 0.5 տոկոսը` Շուշիի և 0.1 տոկոսը Շահումյանի շրջաններում տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և ֆիզիկական անձանց կողմից:
2014թ. հանրապետությունից արտահանված ապրանքների ընդհանուր ծավալի 52.3 տոկոսը կազմել են հանքահումքային մթերքները, 9.5 տոկոսը բուսական ծագման արտադրանքը, 8.6 տոկոսը` թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը: Ներմուծման մեջ 20.5 տոկոսը կազմել են հանքահումքային մթերքները, 15.4 տոկոսը՝ պատրաստի սննդի արտադրանքը, 11.4 տոկոսը` տրանսպորտային միջոցները:
2014թ. ԼՂՀ արտաքին առևտրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն  ստանալու նպատակով ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը առաջարկում է օգտվել ծառայության գրադարանում առկա □Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին առևտուրը 2014 թվականին□ վիճակագրական ժողովածուից, որի կազմման հիմք են հանդիսացել ԼՂՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունից և վիճակագրական հաշվետվություններից ստացված` ապրանքների ներմուծման ու արտահանման մասին տեղեկությունները կամ պաշտոնական կայքից:
 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)