Հանրապետությունում 2015թ. հունիսի 15-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 7467,5 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 21152,4 տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 28,3 ց:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 817,0 հա, կալսվել` 2198,0 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 26,9 ց), Հադրութի շրջանում հնձվել է 2954,0 հա, կալսվել` 8190,0 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 27,7 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 281,0 հա, կալսվել` 632,0 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22,5 ց), Մարտունու շրջանում հնձվել է 2140,5 հա, կալսվել` 5377,4 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,1 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 1275,0 հա, կալսվել` 4755,0 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 37,3 ց).
Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել:
|