ԼՂՀ ԱՎԾ կողմից ամփոփվել է 787 կազմակերպությունների 2014թ. ֆինանսական գործունեության վերաբերյալ ներկայացրած հաշվետվությունները, նախորդ տարվա համեմատ դիտարկման տիրույթը ընդլայնվել է 6.2 տոկոսով: Համաձայն տվյալների 787 կազմակերպություններից շահույթով աշխատել են 565-ը կամ կազմակերպությունների 71.8տոկոսը, 2013թ. համապատասխանաբար 483-ի և 65.2 տոկոսի փոխարեն: Վնասով աշխատողները կազմել են դիտարկվող կազմակերպությունների 21.2 տոկոսը` նախորդ տարվա 24.3 տոկոսի փոխարեն: Շահույթով աշխատող կազմակերպությունների տեսակարար կշռի առավելագույն ցուցանիշը գրանցվել է առևտրի և շինարարության ճյուղերում համապատասխանաբար` 88.9 և 87.6 տոկոս, վնասով աշխատողներինը` կապի և արդյունաբերության ճյուղերում համապատասխանաբար` 44.4 և 33.6 տոկոս: Շահույթով, վնասով աշխատող կազմակերպությունների
թիվն ըստ տնտեսության առանձին ճյուղերի
|
2013թ. |
2014թ. |
որից` |
որից` |
շահույթով աշխատող |
վնասով աշխատող |
շահույթով աշխատող |
վնասով աշխատող |
Կազմակերպությունների թիվը, ընդամենը |
65.2 |
24.3 |
71.8 |
21.2 |
որից՝
|
|
|
|
|
արդյունաբերություն |
60.4 |
38.8 |
65.7 |
33.6 |
շինարարություն |
69.9 |
15.3 |
87.6 |
11.2 |
առևտուր |
85.7 |
13.6 |
88.9 |
11.1 |
տրանսպորտ |
63.3 |
30.0 |
72.4 |
17.2 |
կապ |
100.0 |
0.0 |
55.6 |
44.4 |
2014թ. դիտարկվող կազմակերպությունների շահութաբերության ցուցանիշը, որը բնութագրում է կազմակերպության գործունեության արդյունավետությունը և հաշվարկվում է որպես արտադրանքի (ապրանքների, ծառայության) իրացումից ստացված շահույթի և իրացված արտադրանքի ինքնարժեքի հարաբերակցություն, կազմել է 15.2 տոկոս, նախորդ տարում՝ 17.2 տոկոս: 2014թ. շահութաբերության ամենաբարձր մակարդակը դիտարկվել է արդյունաբերության ճյուղում` 25.3 տոկոս: Ակտիվների շահութաբերությունը, որը հաշվարկվում է որպես ֆինանսական արդյունքի (զուտ շահույթ (վնաս)) և ակտիվների միջին արժեքի հարաբերություն, 2014թ. կազմել 2.1 տոկոս, 2013թ.` 5.4 տոկոս: Ընթացիկ իրացվելիության գործակիցը, որը բնութագրում է կազմակերպության վճարունակությունը և հաշվարկվում է որպես կազմակերպությունում առկա ընդամենը շրջանառու միջոցների փաստացի արժեքի և կարճաժամկետ պարտավորությունների հարաբերակցությունը, 2014թ. կազմել է 121.9 տոկոս, 2013թ.` 127.1 տոկոս: Ինքնավարության գործակիցը, որը հաշվարկվում է որպես կազմակերպության սեփական միջոցների և միջոցների գոյացման աղբյուրների ընդամենը մեծության հարաբերակցություն և ցույց է տալիս, թե ակտիվների որ մասն է ֆինանսավորվում սեփական կապիտալի հաշվին, 2014թ. կազմել է 32.0 տոկոս, նախորդ տարվա 42.1 տոկոսի փոխարեն: Սեփական շրջանառու միջոցներով ապահովվածության գործակիցը հաշվարկվում է որպես սեփական ընթացիկ ակտիվների (պաշարներ, դրամական միջոցներ և դրանց համարժեքներ) և կազմակերպությունում առկա ընդամենը ընթացիկ ակտիվների փաստացի արժեքի հարաբերակցություն, 2014թ. կազմել է 34.3 տոկոս, 2013թ. 41.8 տոկոսի դիմաց:
Կազմակերպությունների միջոցների գոյացման աղբյուրների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց 32.0 տոկոսը կամ 95.9մլրդ դրամը կազմում է սեփական կապիտալը, որի էական մասն էլ կազմել է կանոնադրական կապիտալը:
Ըստ ներկայացված տվյալների 787 կազմակերպությունների կողմից 2014թ. հաշվարկվել է 22.8 մլրդ դրամի հարկեր, որը կազմել է զուտ հասույթի (առանց ավելացված արժեքի և ակցիզային հարկերի) 14.0 տոկոսը, վերջինս 2013թ. կազմել է 12.7 տոկոս: Հաշվարկված հարկերի կառուցվածքում ԱԱՀ-ին բաժին է ընկել 42.1 տոկոսը 2013թ. և 42.2 տոկոսը` 2013թ.: Հաշվարկված ԱԱՀ-ի հարաբերակցությունը զուտ հասույթի նկատմամբ 2014թ. կազմել է 5.9 տոկոս և 5.4 տոկոս` 2013թ.:
Ըստ հավաքագրված հաշվետվությունների տվյալների 2014թ. տնտեսությունում ձևավորված շահույթի գումարը կազմել է 2.3 մլրդ դրամ:
Կազմակերպությունների միջոցների 48.6 տոկոսը կամ 145.9 մլրդ դրամը կազմում են պարտքերը բանկերին` վարկերի և փոխառությունների գծով:
Կազմակերպությունների դեբիտորական պարտքերը հաշվետու ժամանակաշրջանի վերջին կազմել է 65.1 մլրդ դրամ, կրեդիտորական պարտքերը` 51.2 մլրդ դրամ, կրեդիտորական պարտքի գերազանցումը դեբիտորականին` -13.9 մլրդ դրամ:
Ըստ հավաքագրված հաշվետվությունների տվյալների 2014թ. արտադրանքի (ծառայության) իրացումից զուտ հասույթը կազմել է 162.3 մլրդ դրամ, 2013թ. այն կազմել է 153.0մլրդ դրամ, իսկ արտադրանքի արտադրության և իրացման ինքնարժեքը` 142.9 մլրդ դրամ, 2013թ.` 132.6 մլրդ դրամ, հետևաբար արտադրանքի (ծառայության) իրացումից շահույթը կազմել է 19.4 մլրդ դրամ, 2013թ.` 20.4մլրդ դրամ:
|