ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
03.07.2015

 

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հուլիսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 88348.0 մլն դրամ, որոնք 2014թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 17.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.4 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հուլսի 1-ի համեմատ աճել են 11.0 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 5.2 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.3 տոկոսը, որոնք 2014թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 49.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝  1.4 տոկոսով:
 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 56123.4 մլն դրամ, 2014թ. հուլիսի 1-ի համեմատ աճելով 2.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.6 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.8 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)