Հանրապետությունում 2015թ. հուլիսի 6-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 35910,9 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 99342,3տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 27,7ց:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 6086,0 հա, կալսվել`17073,2 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,1 ց), Հադրութի շրջանում հնձվել է 7768,0 հա, կալսվել` 18867,8 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը` 24,3 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 2130,6հա, կալսվել` 5527,6տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,9ց), Մարտունու շրջանում հնձվել է 8906,3 հա, կալսվել` 25770,7տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,9 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 11020,0հա, կալսվել` 32103,0 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 29,1ց).
Շուշիի և Շահումյանի շրջաններում բերքահավաքի աշխատանքները դեռ չեն սկսվել: |