ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 2014Թ.
ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 2014Թ.
09.07.2015

 

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ¦Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2014թ.§ վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները:
2014թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 188840.3մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8.9 տոկոսով`  ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 2.9 տոկոս մակարդակի պայմաններում:

hna_2014.jpg

Գծապատկեր 1 Համախառն ներքին արդյունքի աճի տեմպը (տոկոսներով` նախորդ տարվա նկատմամբ) 2005-2014թթ.

2014թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1268.1հազ. դրամ, 3048.9ԱՄՆ դոլար կամ 2296.8Եվրո` 2013թ. 1137.9հազ. դրամի կամ 2777.9ԱՄՆ դոլարի և 2091.3Եվրոյի դիմաց:

Տարիներ ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով
հազ. դրամ ԱՄՆ դոլար
2005 373.1 815.1
2010 823.2 2203.1
2011 936.1 2513.0
2012 1023.0 2546.1
2013 1137.9 2777.9
2014 1268.1 3048.9

 ՀՆԱ-ի իրական աճի վրա դրական ազդեցություն են ունեցել ապրանքների և ծառայությունների  արտադրության ոլորտները ` համապատասխանաբար 9.6 և 7.3 տոկոս:
ՀՆԱ-ի արձանագրված 8.9 տոկոս հավելաճի տեմպի 2.4-ական տոկոսային կետն ապահովել է արդյունաբերությունը,  կառավարում և պաշտպանությունը, 1.1 տոկոսային կետը՝ շինարարությունը:
Կառուցվածքային տեսանկյունից 2014թ. նախորդ տարվա համեմատ 0.5 տոկոսային կետով աճել է ծառայությունների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ:
Ի հակառակ դրա, ՀՆԱ-ի մեջ 1.1 տոկոսային կետով նվազել է ապրանքների արտադրության ոլորտի ավելացված արժեքի տեսակարար կշիռը:
2014թ. ՀՆԱ-ի գերակշռող մասը՝ 64.1 տոկոսը, ստեղծվել է մասնավոր հատվածում՝ 2013թ. 63.6 տոկոսի դիմաց: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 12.0 տոկոսը կազմում է արդյունաբերությունը, 13.0 տոկոսը` գյուղատնտեսությունը, 9.5 տոկոսը՝ շինարարությունը: Ծառայությունների արտադրությունը կազմում է ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 29.7 տոկոսը, որից 6.2 տոկոսը՝ առևտուր և հանրային սնունդը: 2014թ. ՀՆԱ-ի մոտ 36.5 տոկոսն ստեղծվել է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից` 2013թ. 34.4 տոկոսի փոխարեն:


Արտադրության հաշիվ

/ընթացիկ գներով, մլն դրամ/

 

  2013թ. 2014թ.
Ռեսուրսներ
 Համախառն թողարկում  278109.7  313653.1
 Ապրանքների զուտ  հարկեր  9354.3  11907.1
 Ընդամենը  287464.0  325560.2
   Օգտագործում
 Միջանկյալ սպառում  118900.4  136719.9
 Համախառն ներքին արդյունք  168563.6  188840.3
 Ընդամենը  287464.0 325560.2

Եկամուտների ձևավորման հաշիվ

/ընթացիկ գներով, մլն դրամ/

   2013թ.  2014թ
   Ռեսուրսներ
 Համախառն ներքին արդյունք  168563.6 188840.3
   Ընդամենը  168563.6 188840.3
   Օգտագործում
 Վարձու աշխատողների աշխատանքի վարձատրություն  87501.7  98237.5
 Ապրանքների զուտ հարկեր  9354.3  11907.1
 Արտադրության այլ զուտ հարկեր  284.8  262.5
 Համախառն շահույթ և համախառն խառն եկամուտ  71422.8  78433.2
 այդ թվում՝        հիմնական միջոցների օգտագործում  15323.6  18391.8
 զուտ շահույթ և զուտ խառն եկամուտ  56099.2  60041.4
Ընդամենը  168563.6  188840.3


 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)