ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍԻՆ
09.07.2015

 

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-մայիսին  հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 21111,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 106,1 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 25,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 34,4 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 38,8 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
2015թ. հունվար-մայիսին  փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 20911.0  մլն դրամ, իրացվելիության մակարդակը` 99,1 տոկոս:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է  6668 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը` 3166,0 հազ. դրամ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-մայիսին  հանրապետությունում իրացվել է 3274.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 24648.4 տոննա կաթ, 20378.2 հազ. հատ  ձու, 2014թ հունվար-մայիսի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 6,9  ,  6,3  և 3,7 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-մայիսին  հանրապետությունում իրականացվել է 10147.8 մլն դր. շինարարություն, որը   2014թ. հունվար-մայիսի  նկատմամբ նվազել է 33,3 տոկոսով: