ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
11.08.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. օգոստոսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 89785.3 մլն դրամ, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի համեմատ նվազել են 1.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 1.6 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 25.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.3 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.7 տոկոսը, որոնք 2014թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 22.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 2.2 տոկոսով: |