Հանրապետությունում 2015թ. օգոստոսի 17-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 43775,1 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 115,9 հազ. տ. բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 26,5 ց:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 9163,4 հա, կալսվել` 22,9 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,0 ց), Հադրութի շրջանում հնձվել է 8529,0 հա, կալսվել` 20.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 23,9 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 3103,8 հա, կալսվել` 7.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 23,8 ց), Մարտունու շրջանում հնձվել է 9721,6 հա, կալսվել` 27.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց), Շահումյանի շրջանում հնձվել է 13,0 հա, կալսվել` 26.3 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20,2 ց), Շուշիի շրջանում հնձվել է 194,0 հա, կալսվել` 0.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17,8 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 13050,3 հա, կալսվել` 37.5 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,7 ց):
|