ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2015Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆԻՆ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2015Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆԻՆ
20.08.2015

 

2015թ. հունիսին ՏԱՑ-ը 2014թ. հունիսի համեմատ կազմել է 114.7 տոկոս, 2015թ. մայիսի համեմատ` 152.8 տոկոս, իսկ 2015թ. հունվար-հունիսին (աճողական) 2014թ. հունվար-հունիսի համեմատ` 107.0 տոկոս:
2015թ. հունվար-հունիսին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 83.5 մլրդ դրամ` 2014թ. հունվար-հունիսի 74.9 մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 7.4 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը`3.9տոկոս: 
2015թ. հունվար-հունիսին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 558.6 հազ. դրամ, 1171.4 ԱՄՆ դոլար կամ 1048.8 Եվրո:
2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 25.8 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 25.7 մլրդ դրամի պատրաստի արտադրանք: 2015թ. հունվար-հունիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 124.2 տոկոս հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման, 102.6տոկոս՝ մշակող արդյունաբերության, 109.4 տոկոս՝ էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման և 96.6 ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում:
ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ սեկտորների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26.6%, մշակող արդյունաբերություն` 35.8%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 36.5% և ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում՝ 1.1%: 
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. հունվար-հունիսին, փաստացի գներով կազմել է 27.3 մլրդ դրամ, 2014թ. հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 41.4 տոկոսով: 2015թ. հուլիսի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում  նվազել են` ԽԵԱ գլխաքանակը` 6.7  տոկոսով, այդ թվում կովերինը` 6.8 տոկոսով և ՄԵԱ ` 6.5 տոկոսով, իսկ թռչունների և  խոզերի  գլխաքանակը  աճել են, համապատասխանաբար՝ 3.4 տոկոսով և  15.0 տոկոսով: 2015թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հանրապետությունում աճել է մսի, կաթի, ձվի արտադրությունը, համապատասխանաբար` 8.1, 6.0,  2.3 տոկոսով,  իսկ բրդի արտադրությունը նվազել է 0.5 տոկոսով:
2015թ. հունվար- հունվար-հունիսին հանրապետությունում իրականացվել է 14.8 մլրդ դրամի  շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 26.7 տոկոսով: Իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են 13.7 մլրդ. դրամ կամ ընդհանուր  շինարարության  92.6 տոկոսը: Շինարարության 38.0%-ը կատարվել է կազմակերպությունների, 27.7%-ը` պետական բյուջեի, 17.2%-ը՝ այլ միջոցների, 5.7%-ը՝ մարդասիրական օգնության միջոցների հաշվին:
2015թ. հունվար-հունիսին ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է  է 209.3 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 24.7 տոկոսով:Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2015թ.  հունվար-հունիսին  կազմել է 12.4մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել  է 7.8 տոկոսով: 2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 10.9մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել  է 0.7 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը 2015թ. հունվար-հունիսին կազմել է 99.8մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 30.0տոկոսով:
Հանրապետությունում 2015թ. հունվար-hունիսին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 4.3 մլրդ. դրամ, որը 2014թ. հունվար-hունիսի  նկատմամբ, համադրելի գներով, աճել է 1.7  տոկոսով Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 42.6 տոկոս:
2015թ. հունվար-hունիսին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 75.1 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 68.0%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 32.0%-ը ծառայություններին:
2015թ. հունվար-հունիսին հանրապետությունում զբաղվածների թվաքանակը կազմել է 60.5հազ. մարդ, որի 72.0 տոկոսը կամ 43.6հազ մարդ վարձու աշխատողներ են (ներառյալ անհատ ձեռնարկատերերը), իսկ 28.0 տոկոսը կամ 16.9հազ մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ, մասնավորապես գյուղատնտեսությունում:
Բնակչության դրամական եկամուտները 2015թ. հունվար-hունիսին կազմել են 73.5 մլրդ դրամ  և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 8.9 տոկոսով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 74.2 մլրդ դրամ  և ավելացել են 14.3 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ. հունվար-հունիսին, փաստացի գներով, կազմել է կազմել է 73.9 մլրդ դրամ կամ 155.1 մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 14.9 մլրդ դրամ ( 31.2  մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 59.1  մլրդ դրամ (123.9 մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 44.2 մլրդ դրամով (92.6 մլն ԱՄՆ դոլարով): 2015թ. հունվար-հունիսին 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալն ծավալը նվազել է 1.4 տոկոսով, ընդ որում` արտահանումը աճել է 5.9 տոկոսով, իսկ ներմուծումը նվազել է 3.1 տոկոսով: Բացասական առևտրային հաշվեկշիռը նվազել է 5.8 տոկոսով:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)