ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
27.08.2015

 

Արդյունաբերություն: 2015թ. հունվար-հուլիսին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 29999,4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 108,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26,8 տոկոս, մշակող արդյունաբերություն` 37,0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 35,1 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
2015թ. հունվար-հուլիսին փաստացի գործող գներով, պատրաստի արտադրանքի իրացումը կազմել է 29477.0 մլն դրամ, իրացված արտադրանքի ծավալը կազմել է թողարկված արտադրանքի  98,3 տոկոսը:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6492 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը ՝ 4620,8 հազ.դրամ/մարդ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրացվել է 4140.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 35117.2 տոննա կաթ, 31371.6 հազ. հատ ձու, 2014թ հունվար-հուլիսի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 7,8  ,  4,6  և 1,9 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրականացվել է 18423.7 մլն դր. շինարարարական աշխատանքներ, որը 26.9 տոկոսով պակաս է նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)