ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
04.09.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 89097.8 մլն դրամ, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 17.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.8 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 10.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 2.3 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 69.9 տոկոսը, որոնք 2014թ. սեպտեմբերի 1-ի համեմատ աճել են 49.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 0.9 տոկոսով: |