Հանրապետությունում 2015թ. սեպտեմբերի 21-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 44725,4 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 117,9 հազ. տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 26,4 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 9608,2 հա, կալսվել` 24,1 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,1 ց), Հադրութի շրջանում հնձվել է 8544,0 հա, կալսվել` 20.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 23,9 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 3519,3 հա, կալսվել` 8.1 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22,9 ց), Մարտունու շրջանում հնձվել է 9721,6 հա, կալսվել` 27.4 հազ.տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց), Շահումյանի շրջանում հնձվել է 18,0 հա, կալսվել` 36.3 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 20,2 ց), Շուշիի շրջանում հնձվել է 194,0 հա, կալսվել` 0.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17,8 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 13120,3 հա, կալսվել` 37.6 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,6 ց).
|