Հանրապետությունում 2015թ. սեպտեմբերի 28-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45107,9 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 118,8 հազ. տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 26,3 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 9848,2 հա, կալսվել` 24,7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,1 ց), Հադրութի շրջանում հնձվել է 8634,0 հա, կալսվել` 20.7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 24,0 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 3569,8 հա, կալսվել` 8.1 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22,8 ց), Մարտունու շրջանում հնձվել է 9721,6 հա, կալսվել` 27.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց), Շահումյանի շրջանում հնձվել է 20,0 հա, կալսվել` 38.3 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 29,2 ց), Շուշիի շրջանում հնձվել է 194,0 հա, կալսվել` 0.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17,8 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 13120,3 հա, կալսվել` 37.6 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,6 ց).
|