ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
06.10.2015 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 87289.4 մլն դրամ, որոնք 2014թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 13.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.0 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 13.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել 2.0 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.7 տոկոսը, որոնք 2014թ. հոկտեմբերի 1-ի համեմատ աճել են 43.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 3.7 տոկոսով: |