Հանրապետությունում 2015թ. հոկտեմբերի 19-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45465,7 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 119,2 հազ. տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 26,2 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է` Ասկերանի շրջանում հնձվել է 9857,5 հա, կալսվել` 24,7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,1 ց), Հադրութի շրջանում հնձվել է 8634,0 հա, կալսվել` 20.7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 24,0 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 3678,8 հա, կալսվել` 8.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22,5 ց), Մարտունու շրջանում հնձվել է 9721,6 հա, կալսվել` 27.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց), Շահումյանի շրջանում հնձվել է 26,0 հա, կալսվել` 56.3 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 21,7 ց), Շուշիի շրջանում հնձվել է 194,0 հա, կալսվել` 0.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17,8 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 13353,8 հա, կալսվել` 37.7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց).
|