ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
27.10.2015

 

Արդյունաբերություն:  2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 38034,0 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102,4 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 26,0 տոկոս, մշակող արդյունաբերություն` 39,0 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 33,8 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,2 տոկոս:
2015թ. հունվար-սեպտեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 37683.8 մլն դրամ, որը կազմել է թողարկված արտադրանքի  99,1 տոկոսը:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6571 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 5788,2 հազ.դրամ/մարդ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրացվել է 5765.7 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 43369.4 տոննա կաթ, 36166.3 հազ. հատ ձու, 2014թ հունվար-սեպտեմբերի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 5,3  ,  5,2  և 0,9 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 27544.0 մլն դր. շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 19.8 տոկոսով: