ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.11.2015

 

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2015թ. նոյեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 89186.8 մլն դրամ, որոնք 2014թ նոյեմբերի 1-ի համեմատ աճել են 17.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.2 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել են 64.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել 14.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.9 տոկոսը, որոնք 2014թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճել են 46.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են  0.1 տոկոսով:
2015թ. նոյեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 58467.4 մլն դրամ, 2014թ. նոյեմբերի 1-ի համեմատ աճելով 6.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0.2 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.6 տոկոսը` ցպահանջ ավանդները, 9.0 տոկոսը` նպատակային ավանդները: