ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2015թ
ԼՂՀ հացահատիկային մշակաբույսերի (ներառյալ եգիպտացորենի) բերքահավաքի ընթացքը 2015թ
12.11.2015

 

Հանրապետությունում 2015թ. նոյեմբերի 9-ի դրությամբ, օպերատիվ տվյալներով, հնձվել է 45557,2 հա ցանքատարածություն` փաստացի հավաքելով 119,5 հազ. տ բերք: Միջին բերքատվությունը կազմել է` 26,2 ց/հա:
Ըստ շրջանների կատարված բերքահավաքը հետևյալն է`  Ասկերանի շրջանում  հնձվել է 9903,3 հա, կալսվել` 24,9 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 25,2ց), Հադրութի շրջանում հնձվել է 8634,0 հա, կալսվել` 20.7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 24,0 ց), Մարտակերտի շրջանում հնձվել է 3718,8 հա, կալսվել` 8.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 22,4 ց), Մարտունու շրջանում  հնձվել է 9721,6 հա, կալսվել` 27.4 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց), Շահումյանի շրջանում հնձվել է 26,0 հա, կալսվել` 56.3 տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 21,7 ց), Շուշիի շրջանում հնձվել է 194,0 հա, կալսվել` 0.3 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 17,8 ց), Քաշաթաղի շրջանում հնձվել է 13359,5 հա, կալսվել` 37.7 հազ. տ, (մեկ հեկտարի միջին բերքատվությունը 28,2 ց).