ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2015թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
ԼՂՀ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ 2015թ. ՀՈՒՆՎԱՐ-ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ
30.11.2015

2015թ. սեպտեմբերին ՏԱՑ-ը 2014թ. սեպտեմբերի համեմատ կազմել է 105.2 տոկոս, 2015թ. օգոստոսի համեմատ` 101.3 տոկոս, իսկ 2015թ. հունվար-սեպտեմբերին (աճողական) 2014թ. հունվար-սեպտեմբերի համեմատ` 104.2 տոկոս:
2015թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ համախառն ներքին արդյունքը կազմել է 135.2մլրդ դրամ` 2014թ. հունվար-սեպտեմբերի 124.7մլրդ դրամի դիմաց: ՀՆԱ-ի հավելաճի տեմպը կազմել է 107.3 տոկոս, ինդեքս-դեֆլյատորը` 101.1տոկոս: 2015թ. հունվար-սեպտեմբերին  մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 900.8 հազ. դրամ, 1885.7 ԱՄՆ դոլար կամ 1690.6 Եվրո:
2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 38.0 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք,  իրացվել է 37.7 մլրդ դրամի պատրաստի արտադրանք:
2014թ. հունվար-սեպտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը կազմել է 102.4տոկոս, իսկ առանց էլեկտրականության, գազի, գոլորշու, լավորակ օդի մատակարարման, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման` 97.8տոկոս, ընդ որում հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ցուցանիշը կազմել է 87.1տոկոս, մշակող արդյունաբերությունում՝ 106.5 տոկոս, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտում՝ 111.9 տոկոս և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 121.7տոկոս:
ԼՂՀ արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն ըստ բաժինների հետևյալն է. մշակող արդարդյունաբերության` 39.0%, հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ` 26.0%, էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման` 33.8% և ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտում՝ 1.2%:
Գյուղատնտեսությա համախառն արտադրանքը 2015թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 46.3 մլրդ դրամ, 2014թ. հունվար-սեպտեմբերի համեմատությամբ, համադրելի գներով, աճել  է 32.1 տոկոսով: 2015թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում  նվազել են ԽԵԱ գլխաքանակը` 6.0  տոկոսով, այդ թվում կովերինը` 6.9 տոկոսով և ՄԵԱ` 2.1 տոկոսով: Խոզերի գլխաքանակը  աճել է 38.6 տոկոսով, իսկ թռչունների գլխաքանակը նվազել է  0.8 տոկոսով: 2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում սպանդի համար իրացվել է 5.8 հազ. տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  աճելով 5.3 տոկոսով), արտադրվել է 43.4հազ.տոննա կաթ (աճելով 5.2 տոկոսով), 36.2մլն հատ ձու (աճելով 0.9 տոկոսով) և  288.7 տոննա (ֆիզիկական քաշով) բուրդ (նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի  համեմատ  կազմել է 100.0 տոկոս):
2015թ. հունվար-սեպտեմբերին հանրապետությունում իրականացվել է 27.5 մլրդ դրամի  շինարարական աշխատանքներ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ նվազել է 19.8 տոկոսով: Շինարարության 32.7%-ը կատարվել է կազմակերպությունների,  24.4%-ը պետական բյուջեի, 20.7%-ը՝ այլ միջոցների, 11.6%-ը՝ մարդասիրական օգնության միջոցների հաշվին:
2015թ. հունվար- սեպտեմբերին, ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 487.8 հազ. տոննա, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 36.4 տոկոսով: Ընդհանուր  օգտագործման  տրանսպորտի  բեռնաշրջանառությունը  2015թ.  հունվար- սեպտեմբերին  կազմել է 27.9 մլն տոննա-կմ, որը  նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 0.8 տոկոսով: 2015թ. հունվար- սեպտեմբերին հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորափոխադրումների ծավալը կազմել է 18.7մլն մարդ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 2.5 տոկոսով: Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտի ուղևորաշրջանառությունը  2015թ. հունվար- սեպտեմբերին կազմել է 139.4 մլն ուղևոր-կմ, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 4.3 տոկոսով:
Հանրապետությունում 2015թ. հունվար-սեպտեմբերին կապի ծառայություններից ստացված եկամուտների ընդհանուր ծավալը, փաստացի գներով, կազմել է 6.7 մլրդ. դրամ, որը 2014թ. հունվար- սեպտեմբերի  նկատմամբ, համադրելի գներով, նվազել է 0.9  տոկոսով: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կապի բոլոր տեսակի ծառայություններից ամենաբարձր աճի տեմպ արձանագրվել է հեռուստածրագրերի կազմման և հեռարձակման գծով` 5.6 տոկոս:
2015թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ սպառողական շուկան կազմել է 121.0 մլրդ դրամ: Հաշվետու ժամանակաշրջանում սպառողական շուկայի 68.6%-ը բաժին է ընկել առևտրի շրջանառությանը, 31.4%-ը ծառայություններին:
2015թ. հունվար-սեպտեմբերին ԼՂՀ-ում զբաղվածների թվաքանակը կազմել է 62.3 հազ. մարդ, որի 69.6 տոկոսը կամ 43.4հազ.մարդ վարձու աշխատողներ են, իսկ 30.4 տոկոսը կամ 18.9 հազ. մարդ հանդիսանում են ինքնազբաղվածներ և այլ ոչ վարձու աշխատողներ:
Բնակչության դրամական եկամուտները 2015թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 115.1 մլրդ դրամ  և նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել են 7.4 տոկոսով: Դրամական ծախսերը նույն ժամանակաշրջանում կազմել են 106.6 մլրդ դրամ  և ավելացել են 6.6 տոկոսով: Բնակչության իրական տնօրինվող դրամական եկամուտները 2015թ. հունվար-սեպտեմբերին կազմել են 105.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 3.8 տոկոսով:
ԼՂՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015թ. հունվար-սեպտեմբերին, փաստացի գներով, կազմել է 114.1 մլրդ դրամ կամ  238.8մլն ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ապրանքների արտահանումը՝ 22.6մլրդ դրամ (47.2մլն ԱՄՆ դոլար), իսկ ներմուծումը՝ 91.5 մլրդ դրամ (191.6մլն ԱՄՆ դոլար): Առևտրային հաշվեկշիռը բացասական է 68.9 մլրդ դրամով (144.3 մլն ԱՄՆ դոլարով): 2015թ. հունվար-սեպտեմբերին 2014թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը նվազել է 10.0 տոկոսով, ընդ որում` արտահանումը նվազել է 0.6 տոկոսով, ներմուծումը` 12.0 տոկոսով, բացասական առևտրային հաշվեկշիռը՝ 15.2 տոկոսով:
 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)