ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
07.12.2015

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2015թ. դեկտեմբերի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 91694.5 մլն դրամ, որոնք 2014թ դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 15.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 2.8 տոկոսով: Վարկերի 1.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2014թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 0.4 տոկոսային կետով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 69.3 տոկոսը, որոնք 2014թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճել են 36.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`3.5 տոկոսով:
2015թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 59939.0 մլն դրամ, 2014թ. դեկտեմբերի 1-ի համեմատ աճելով 7.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 2.5 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 72.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 18.7 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.9 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)