Արդյունաբերություն: 2015թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 47576,9 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-նոյեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 24,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 40,4 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 33,8 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոններ կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
2015թ. հունվար-նոյեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 46689.8 մլն դրամ, որը կազմել է թողարկված արտադրանքի 98,1 տոկոսը:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6677 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 7125,5 հազ.դրամ/մարդ: Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրացվել է 9114.3 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 48181.3 տոննա կաթ, 39347.5 հազ. հատ ձու, 2014թ հունվար-նոյեմբերի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 3,6 , 4,5 , 0,7 տոկոսով: Շինարարություն: 2015թ. հունվար-նոյեմբերին հանրապետությունում իրականացվել է 40257.2 մլն դր. շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 7.4 տոկոսով:
|