Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին |
13.01.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. հունվարի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 100805.0 մլն դրամ, որոնք 2015թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 2.6 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 9.9 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 0.3 տոկոսային կետով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.1 տոկոսային կետով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 72.7 տոկոսը, որոնք 2015թ. հունվարի 1-ի համեմատ աճել են 14.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`15.3 տոկոսով: |