ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2015Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ |
22.01.2016 | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Սպառողական գներ: 2015թ. դեկտեմբերին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.8 տոկոս գնաճ: Նշված ժամանակահատվածում պարենային (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) ապրանքների գները աճել են 1.9 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները նվազել են 0.1 տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2005-2015թթ. դեկտեմբերին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 100.3 տոկոս, Ասկերանում՝ 99.3 տոկոս, Հադրութում և Մարտակերտում՝ 100.4 տոկոս, Մարտունիում՝ 100.6 տոկոս, Շուշիում՝ 101.5 տոկոս, իսկ Բերձորում՝ 98.3 տոկոս: 2015թ. դեկտեմբերին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 100.2 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.4 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.9 տոկոս, ծառայությունների սակագներինը 100.6 տոկոս:
|