ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ` 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ
27.01.2016

Արդյունաբերություն: 2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում, փաստացի գներով, թողարկվել է 53305,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2014թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 102,0 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 24,3 տոկոս, մշակող արդյունաբերություն` 40,1 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 34,5 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,1 տոկոս:
2015թ. հունվար-դեկտեմբերին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 52578.6 մլն դրամ, որը կազմել է թողարկված արտադրանքի  98,6 տոկոսը:
Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6627 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 8043,7 հազ.դրամ/մարդ:
Գյուղատնտեսություն: 2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում իրացվել է 11895.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 49500.7 տոննա կաթ, 40712.0 հազ. հատ ձու, 2014թ հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 2,9 , 4,4 , 0,6 տոկոսով:
Շինարարություն: 2015թ. հունվար-դեկտեմբերին հանրապետությունում իրականացվել է 46652.2 մլն դր. շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 6.1 տոկոսով:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)