ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
17.02.2016

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. փետրվարի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 79605.4 մլն դրամ, որոնք 2015թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 16.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 21.0 տոկոսով: Վարկերի 1.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 0.9 տոկոսային կետով, նախորդ ամսվա համեմատ`  0.2 տոկոսային կետով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 64.5 տոկոսը, որոնք 2015թ. փետրվարի 1-ի համեմատ նվազել են 17.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`  30.0 տոկոսով:
2016թ. փետրվարի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 67326.1 մլն դրամ, 2015թ. փետրվարի 1-ի համեմատ աճելով 20.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 9.8 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.6 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.2 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)