ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐԻՆ
17.02.2016

               (%)

 

2016թ. հունվարը

2015թ. դեկտեմբերի նկատմամբ

2015թ. հունվարի նկատմամբ

Սպառողական գների ինդեքս-ընդամենը

101.5

99.7

     այդ թվում՝

 

 

Սպառման ապրանքներ

102.0

99.3

Պարենային ապրանքներ

103.3

97.7

Ոգելից խմիչք, ծխախոտ

100.4

102.8

Ոչ պարենային ապրանքներ

99.7

101.6

Ծառայություններ

100.2

100.6

 Սպառողական գներ:  2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.5 տոկոս գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է պարենային ապրանքների 3.3 տոկոս գնաճով : Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)  գներն աճել են 3.0 տոկոսով, ծառայությունների սակագները` 0.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.3 տոկոսով,:

 

Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. հունվարին

                                                      (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) 

 gner_index_2016_1.jpg

Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում ՝ 101.7 տոկոս, Ասկերանում` 102.6 տոկոս, Հադրութում՝ 100.4 տոկոս, Մարտակերտում` 101.4 տոկոս,   Մարտունիում՝ 101.0 տոկոս, իսկ  Շուշիում  և Բերձորում՝ 100.8 տոկոս:
2016թ. հունվարին 2015թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 99.7 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 98.2 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 101.6 տոկոս, ծառայությունների սակագներինը 100.6 տոկոս: