ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
Առևտրային բանկերի (մասնաճյուղերի) վարկերի և ավանդների մասին
04.03.2016

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. մարտի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 99835.3մլն դրամ, որոնք 2015թ. մարտի 1-ի համեմատ աճել են 6.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ՝ 25.4 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. մարտի 1-ի համեմատ նվազել են 0.5 տոկոսային կետով, նախորդ ամսվա համեմատ`  0.3 տոկոսային կետով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 71.1 տոկոսը, որոնք 2015թ. մարտի 1-ի համեմատ աճել են 12.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`  38.4 տոկոսով:
2016թ. մարտի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 64435.1 մլն դրամ, 2015թ. մարտի 1-ի համեմատ աճելով 13.5 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ  նվազելով 4.3 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 76.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: