06.04.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 99015.6մլն դրամ, որոնք 2015թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 1.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.8 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. ապրիլի 1-ի համեմատ նվազել են 0.2 տոկոսային կետով, նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 69.8 տոկոսը, որոնք 2015թ. ապրիլի 1-ի համեմատ աճել են 3.2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.6 տոկոսով: 2016թ. ապրիլի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63731.1 մլն դրամ, 2015թ. ապրիլի 1-ի համեմատ աճելով 8.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 1.1 տոկոսով: Ավանդների ընդհանուր ծավալում 76.4 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 15.0 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: |