ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ |
15.04.2016 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(%)
Սպառողական գներ: 2016թ. մարտին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնանկում: Պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) նշված ժամանակահատվածում նվազել են 0.1 տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները՝ 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները աճել են 0.1 տոկոսով:
Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. մարտին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %)
Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2016թ. մարտին 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 100.9 տոկոս, Ասկերանում և Շուշիում ` 100.4 տոկոս, Հադրութում՝ 99.9 տոկոս, Մարտակերտում՝ 101.1 տոկոս, Մարտունիում՝ 100.0 տոկոս, իսկ Բերձորում ` 101.3 տոկոս: 2016թ. մարտին 2015թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.6 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 96.9 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 99.8 տոկոս, ծառայությունների սակագներինը 100.5 տոկոս:
|