ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ում 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ում 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏԻՆ
29.04.2016

Արդյունաբերություն: 2016թ. հունվար-մարտին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 12258,4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-մարտի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 98,5 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 20,0 տոկոս, մշակող արդյունաբերություն` 27,3 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 51,1 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,6 տոկոս:
2016թ. հունվար-մարտին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 11485.8 մլն դրամ, որը կազմել է թողարկված արտադրանքի  99,8 տոկոսը: Արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին ցուցակային թվաքանակը կազմել է 6488 մարդ, իսկ աշխատանքի արտադրողականությունը՝ 1889,4 հազ.դրամ/մարդ: 
Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-մարտին հանրապետությունում իրացվել է 1884.1 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 12524.0 տոննա կաթ, 8646.5 հազ. հատ ձու, 2015թ հունվար-մարտի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 3,2 , 0,1 և 11,9 տոկոսով: Շինարարություն: 2016թ. հունվար-մարտին հանրապետությունում իրականացվել է 5117.3 մլն դր. շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 23.8 տոկոսով: