ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
06.05.2016

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. մայիսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98693.7մլն դրամ, որոնք 2015թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 13.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.3 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. մայիսի 1-ի համեմատ նվազել են 8.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 15.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 70.6 տոկոսը, որոնք 2015թ. մայիսի 1-ի համեմատ աճել են 24.1 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`  0.8 տոկոսով:
2016թ. մայիսի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 65670.5 մլն դրամ, 2015թ. մայիսի 1-ի համեմատ աճելով 16.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ`  3.6 տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 75.2 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 16.5 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.3 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2017 (48)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)