ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ-ՈՒՄ
06.05.2016

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է □Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գյուղատնտեսությունը 2015թ.□ վիճակագրական ժողովածուն, որտեղ ներկայացված տեղեկությունները արտացոլում են հանրապետության գյուղատնտեսության ոլորտում առկա իրավիճակը և զարգացման միտումները վերջին երկու տարիներին:
Ժողովածուն ներկայացնում է վիճակագրական տեղեկատվություն հանրապետության բոլոր      տնտեսությունների գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների, դրանց համախառն բերքի և միջին բերքատվության, գյուղատնտեսական կենդանիների գլխաքանակի, անասնաբուծական մթերքների  արտադրության, գյուղատնտեսական տեխնիկայի առկայության, դրանց սարքինության մակարդակի վերաբերյալ:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքը 2015թ. փաստացի գներով կազմել է 64.3 մլրդ դրամ` 2014թ. 57.6 մլրդ դրամի փոխարեն:
2015թ. գյուղատնտեսության համախառն արտադրանքի կառուցվածքում մեծ է հացահատիկի և հատիկաընդեղենի (28.1 տոկոս) ,մսի (26.3 տոկոս),  և կաթի (15.7 տոկոս) տեսակարար կշիռները:
2015թ. գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը  կատարվել է 53365.5 հեկտարից, այդ թվում` հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն)՝ 48585.3 հա, կարտոֆիլ՝ 677.0 հա, բանջարանոցային մշակաբույսեր՝ 845.7 հա, բոստանյին մշակաբույսեր՝ 316.0 հա, տեխնիկական՝ 847.9 հա:

2015թ. հանրապետությունում արտադրվել է 123.9 հազ. տոննա հացահատիկային և հատիկաընդեղենային (ներառյալ եգիպտացորեն), 2.4 հազ. տոննա տեխնիկական,  4.1 հազ. տոննա կարտոֆիլ, 6.9 հազ. տոննա  բանջարանոցային, 5.4 հազ. տոննա բոստանային, 10.5 հազ. տոննա պտուղ և հատապտուղ, 13.5 հազ. տոննա խաղող, 2.0 հազ տոննա թութ:
2016թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը 2015թ. հունվարի 1-ի համեմատ կազմել է 94.0 տոկոս, այդ թվում կովերինը` 94.3 տոկոս, խոզերինը` 186.7 տոկոս, ոչխարներ և այծեր` 103.8 տոկոս, թռչուններինը` 112.9 տոկոս, ձիեր`95.6 տոկոս, ավանակներ`82.1 տոկոս: Նախորդ տարվա համեմատությամբ բրդի արտադրությունը  նվազել  է 0.4 տոկոսով, մսի, կաթի և ձվի արտադրությունը աճել է, համապատասխանաբար 3.3 տոկոսով, 4.4 տոկոսով և 0.6 տոկոսով:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)