ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ |
07.06.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. հունիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98809.5մլն դրամ, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 12.3 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 0.1 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ նվազել են 11.7 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են 2.4 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 68.9 տոկոսը, որոնք 2015թ. հունիսի 1-ի համեմատ աճել են 14.4 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են 2.2 տոկոսով: |