2010թ նոյեմբերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի համաձայն ԼՂՀ ԱՎԾ կողմից անց է կացվել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտների և նրանց պատկանող` համապատասխան երթուղիները սպասարկող տրանսպորտային միջոցների(միկրոավտոբուս և ավտոբուս) հետազոտություն:
Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել և ընդլայնել ավտոմոբիլային տրանսպորտի վիճակագրության վարման համար անհրաժեշտ ցուցանիշների կազմն ու բովանդակությունը, ինչպես նաև կատարելագործել այդ ցուցանիշների հաշվարկման գործիքակազմն ու մեթոդաբանությունը: Սույն հետազոտությունը ԼՂՀ ԱՎԾ կողմից իրականացվում է երրորդ անգամ, ինչն էլ հնարավորություն է տալիս դիտարկել առանձին ցուցանիշների դինամիկան:
Հետազոտությունը հնարավորություն է ընձեռել տեղեկատվություն ստանալ հանրապետությունում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերի շարժակազմի և այդ շարժակազմի մակնիշների ու շահագործման ժամկետների, երթուղիների քանակի ու երթուղու երկարության, փոխադրված ուղևորների քանակի, ինչպես նաև երթուղի դուրս եկած մեքենաների քանակի, մեկ մեքենայի օրական միջին երթուղու քանակի, միջին ամսական աշխատանքային օրերի թվի և այլ ցուցանիշների վերաբերյալ:
Ավտոտրանսպորտով իրականացվող ուղևորափոխադրումների ծավալը, բնականաբար, պայմանավորված է շարժակազմի ավտոմեքենաների քանակից ու մակնիշից, ինչպես նաև տեխնիկատնտեսական այլ ցուցանիշներից` շահագործման ժամկետից, տեղատարողությունից և այլն:
Համաձայն կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից լրացված հարցաթերթերի տվյալների, հետազոտության պահի դրությամբ, ուղևորափոխադրումներ իրականացնող սուբյեկտներին պատկանող շարժակազմը կազմել է 221միավոր, այդ թվում` միկրոավտոբուսներ` 174, ավտոբուսներ` 47:
Նշված քանակի միկրոավտոբուսներից Ստեփանակերտ քաղաքում է գործել դրանց 50.6տոկոսը: Տեսակարար կշռի առումով Ստեփանակերտ քաղաքին հաջորդում են Մարտակերտի(13.2տոկոս), Հադրութի(10.3տոկոս), Ասկերանի (9.2տոկոս), Մարտունու(8.0տոկոս), Շուշիի(5.8 տոկոս), Քաշաթաղի (2.3տոկոս) և Շահումյանի(0.6տոկոս) շրջանները: Միկրոավտոբուսների շարժակազմի բաշխման կառուցվածքը ըստ մակնիշների` շրջանային տարբերակմամբ 
Միկրոավտոբուսների գերակշիռ մասի շահագործման ժամկետները կազմում է 3-ից 20տարի(3.1-10տարի` 43.7տոկոս և 10.1-20տարի 30.4տոկոս): Ընդ որում, նշված հանգամանքի վրա թերևս իր ազդեցությունն է թողել ՙԳազել՚ և ՙՖորդ՚ մակնիշի միկրոավտոբուսների բաշխվածության առանձնահատկությունը: Եթե մինչև 3տարի, 3.1-10.0տարի և 10.1-20.0տարի շահագործվող միկրոավտոբուսների համապատասխանաբար 86.1տոկոսը, 60.5տոկոսը և 52.8տոկոսը կազմել են ՙԳազել՚-ները, ապա 20.1 և ավելի տարի շահագործվող մեքենաների պարագայում արդեն գերակայող են եղել ՙՖորդ՚-երը` 100.0տոկոս: Միկրոավտոբուսների բաշխման կառուցվածքն ըստ շահագործման ժամկետների, շրջաններով

Ընդհանուր առմամբ, սուբյեկտներին պատկանող ավտոբուսները եղել են ՙՀոնդայի՚(51.1 տոկոս), ՙՊԱԶ՚(42.5տոկոս) և ՙԿՎԶ՚(6.4տոկոս) մակնիշների: Ընդ որում Ստեփանակերտում գերակայող են եղել ՙՀոնդայի՚, իսկ շրջաններում ՙՊազ՚ մակնիշի ավտոբուսները:
Միկրոավտոբուսների համար ստացված շահագործման ժամկետների համամասնությունները, բնութագրական չեն եղել ավտոբուսների համար: Այսպես, համաձայն հետազոտվողների կողմից ներկայացված տեղեկատվության, ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից շահագործվող ավտոբուսների ընդամենի կառուցվածքում գերակշռել են ՙնոր՚` մինչև 3տարի շահագործման ժամկետ ունեցող ավտոբուսները, որոնք կազմել են ընդամենի 63.8 տոկոսը: Հին են թե ՙՊԱԶ՚, թե ՙԿՎԶ՚ մակնիշի ավտոբուսների գերակշիռ մասը, դրանց շահագործման ժամկետը 10.1 և ավելի տարի է (համապատասխանաբար 70.0 տոկոս և 100.0 տոկոս):
Միկրոավտոբուսային երթուղիների քանակը կազմել է 78, որի 30.8տոկոսը բաժին է ընկել Ստեփանակերտին: Տեսակարար կշռով Ստեփանակերտ քաղաքին հաջորդում են Մարտակերտի(19.2 տոկոս), Մարտունու(15.4տոկոս), Ասկերանի(11.5տոկոս) և Հադրութի(10.3տոկոս) շրջանները, իսկ առավել ցածր տեսակարար կշռով առանձնացել են Քաշաթաղի(6.4տոկոս), Շուշիի(5.1տոկոս) և Շահումյանի(1.3տոկոս) շրջանները:
Ըստ երթուղիների երկարության բաշխվածության` Շուշիի շրջանում և Ստեփանակերտ քաղաքում գերակայող են եղել մինչև 15.0կմ երկարություն ունեցող երթուղիները, որոնք կազմել են ընդամենի համապասխանաբար 50.0տոկոսը և 37.5տոկոսը, Ասկերանի շրջանում` 15.1-45.0կմ երկարություն ունեցող երթուղիները(ընդամենի 55.6տոկոսը), Շահումյանի, Մարտակերտի, Մարտունու և Հադրութի շրջաններում` 45.1-75.0կմ երկարություն ունեցողները` համապասխանաբար 100.0տոկոսը, 53.3տոկոսը, 50.0տոկոսը և 37.5տոկոսը: Քաշաթաղի շրջանում բոլոր երթուղիները գերազանցել են 105կմ-ը: Նշված ցուցանիշների վրա, անշուշտ, իրենց ազդեցությունն են թողել համապատասխան շրջանի հեռավորությունը մայրաքաղաքից: Հաշվարկված միջին ցուցանիշների համաձայն, միկրոավտոբուսային երթուղիների միջին երկարությունը կազմել է 96.5 կմ: Միկրոավտոբուսային երթուղիների քանակի բաշխումը ըստ երթուղու երկարության

Միկրոավտոբուսային երթուղիների 91.0տոկոսը սպասարկվում է մեկ կամ երկու մեքենայով, 6.4 տոկոսը` 3-6մեքենայով, իսկ 2.6տոկոսը` 10 և ավելի մեքենայով: Մեկ կամ երկու մեքենայով սպասարկվող երթուղիների 35.2տոկոսը բաժին է ընկնում 45.1-75.0կմ երկարությամբ երթուղիներին, երեք և ավելի մեքենայով սպասարկվող երթուղիների 85.7տոկոսը` մինչև 15.0կմ երկարությամբ երթուղիներին: Միկրոավտոբուսային երթուղիների բաշխումն ըստ մեկ միկրոավտոբուսի երթուղու միջին տևողության

Հետազոտությամբ ստացված արդյունքներով` մինչև 15.0 և 15.1-45.0կմ երկարություն ունեցող երթուղիները միկրոավտոբուսները հիմնականում անցնում են մինչև 30 և 31-60րոպեում (համապատասխանաբար` 50.0 և 39.3 տոկոս), 45.1-75.0 կմ երկարություն ունեցող երթուղիները` 61-90 րոպեում (60.0տոկոս), 75.1-105.0 կմ և 105.1 կմ և ավելի երկարություն ունեցող երթուղիները` 121 րոպեից ավել ժամանակահատվածում (համապատասխանաբար 60.0 տոկոս և 100.0 տոկոս):
Ընդհանուր առմամբ, միկրոավտոբուսների համար, որպես շարժման միջակայք առավել հատկանշական է եղել 4-ից մինչև 48 ժամ ժամանակահատվածը, որի տեսակարար կշիռն ընդամենի նկատմամբ կազմել է 53.8 տոկոս:
Ավտոբուսային երթուղիներն` ըստ երկարության ունեցել են հետևյալ բաշխումը` մինչև 15.0կմ երկարությամբ երթուղիները կազմել են ընդամենի 19.4տոկոսը, 15.1-45.0կմ երկարությամբ երթուղիները` 48.4տոկոսը, 45.1-75.0կմ երկարությամբ երթուղիները` 29.0տոկոս, 105.1կմ և ավելի երկարությամբ երթուղիները` 3.2տոկոս: Հաշվարկված միջին ցուցանիշների համաձայն, ավտոբուսային երթուղիների միջին երկարությունը կազմել է 35.6կմ: Ուշագրավ է հանգամանքը, որ ընդհանուր երթուղիների 87.1 տոկոսը սպասարկվում են մեկ կամ 2 ավտոբուսով:
Համաձայն հետազոտության արդյունքների, մինչև 15.0կմ երկարություն ունեցող երթուղիները ավտոբուսները անցնում են մինչև 30 և 31-60րոպեում(50.0-ական տոկոս), 15.1-45.0կմ երկարություն ունեցող երթուղիները` 31-60րոպեում(66.7տոկոս), 45.1-75.0կմ երկարություն ունեցող երթուղիները` 61-90 և 91-120րոպեում(համապատասխանաբար` 55.6 և 33.3տոկոս), 105.1կմ և ավելի երկարություն ունեցող երթուղիները` 121 և ավել րոպեում(100.0 տոկոս):
Ավտոբուսների համար բնութագրական է մեքենաների 24-48 և 48ժամ և ավելի միջակայքով շարժվելու հանգամանքը` կազմելով ընդամենի 74.1տոկոսը(համապատասխանաբար 35.4տոկոս և 38.7 տոկոս): Ավտոբուսային երթուղիների բաշխումը ըստ շարժման միջին միջակայքի շրջաններով

Հետազոտությամբ խնդիր էր դրվել նաև ուսումնասիրել երթուղիները ըստ հաղորդակցության տեսակների: Երթուղիների բաշխումը ըստ հաղորդակցության տեսակների

Ներքաղաքային երթուղիները, որոնք կազմում են ընդամենի 13.1տոկոսը, գրանցվել են Ստեփանակերտ, Շուշի և Բերձոր քաղաքներում, ընդ որում Ստեփանակերտ քաղաքում այն կազմել է Ստեփանակերտ քաղաքի բոլոր երթուղիների 40.8տոկոսը, Շուշիի շրջանում 25.0տոկոսը, իսկ Քաշաթաղի շրջանում` 18.1տոկոսը: Հետազոտության արդյունքները հնարավորություն են տվել ուսումնասիրել նաև երթուղիների երկարությունները:
Հարկ է նկատել, որ եթե Ստեփանակերտ քաղաքում և Շուշիի շրջանում երթուղիների համար առավել բնութագրական են եղել մինչև 15.0կմ երկարություն ունեցող երթուղիները ու ներքաղաքային տեսակը, ապա Ասկերանի և Մարտունու շրջաններում առավել բնութագրական են եղել 15.1-45.0կմ, Հադրութի և Մարտակերտի շրջաններում 45.1-75.0կմ, բոլոր նշված շրջանների համար` նաև միջշրջանային տեսակը: Քաշաթաղի շրջանում գերակայում է 105.1կմ և ավելի երկարությամբ միջպետական երթուղիները: Միջպետական երթուղիների համար առավել բնութագրական են եղել 105.1 կմ և ավել երկարություն ունեցող երթուղիները:
Համաձայն ստացված արդյունքների` ուղևորափոխադրումների ամսական ծավալը հանրապետության համար կազմել է 1060.2հազար մարդ, այդ թվում Ստեփանակերտ քաղաքի ցուցանիշը` 945.6հազար մարդ: Համադրելով դիտարկումների արդյունքներով ստացված ուղևորափոխադրումների ցուցանիշը տնտեսավարող սուբյեկտների կողմից սույն հետազոտության շրջանակում լրացված հարցաթերթերի տվյալների հետ կարելի է նշել, որ ընդհանուր առմամբ, երթուղիների դիտարկման արդյունքներով ստացված ուղևորափոխադրումների ցուցանիշը, տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված նույն ցուցանիշը գերազանցել է 1.7անգամ: Տարածքային կտրվածքով դիտարկելիս, հաշվարկված գործակիցներն ունեցել են տարբեր արժեմեծություններ և տատանվել են 1.5-ից(Շուշիի շրջան) 40.5-ի(Քաշաթաղի շրջան) սահմաններում:
Մյուս կողմից, ըստ անհատական հարցաթերթերի տվյալների ուղևորաշրջանառության համար կատարված հաշվարկների արդյունքների, հանրապետության ուղևորաշրջանառության ամսական ծավալը կազմել է 15847.1 հազար ուղևոր-կմ, որը տնտեսավարող սուբյեկտների կողմից ներկայացված համապատասխան ցուցանիշը գերազանցել է 6839.0 հազար ուղևոր կմ-ով:
|