07.07.2016 |
Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. հուլիսի 1-ի դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98161.6մլն դրամ, որոնք 2015թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 11.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 0.7 տոկոսով: Վարկերի 0.9 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. հուլիսի 1-ի համեմատ նվազել են 19.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ նվազել են 13.9 տոկոսով: Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 69.4 տոկոսը, որոնք 2015թ. հուլիսի 1-ի համեմատ աճել են 12.9 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ աճել են 0.1 տոկոսով:
2016թ. հուլիսի 1-ի դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63409.7 մլն դրամ, 2015թ. հուլիսի 1-ի համեմատ աճելով 13.0 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
Ավանդների ընդհանուր ծավալում 73.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.9 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները: |