ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ |
07.07.2016 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(%)
Սպառողական գներ: 2016թ. հունիսին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.4 տոկոսով, իսկ ոչ պարենային ապրանքների գները և ծառայությունների սակագները՝ 0.2-ական տոկոսով: Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. հունիսին (նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) ![]() Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2016թ. հունիսին 2015թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 99.1 տոկոս, Ասկերանում՝ 97.9 տոկոս, Հադրութում՝ 97.8 տոկոս, Մարտակերտում՝ 99.8 տոկոս, Մարտունիում՝ 98.3 տոկոս, Շուշիում ` 98.2 տոկոս, իսկ Բերձորում ` 99.0 տոկոս: 2016թ. հունիսին 2015թ. հունիսի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 98.8 տոկոս, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 97.8 տոկոս, ոչ պարենային ապրանքներինը՝ 98.8 տոկոս, ծառայությունների սակագներինը 100.4 տոկոս:
|