Արդյունաբերություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 20263,5 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-մայիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 96,4 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 23,7 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,5 տոկոս, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 42,3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,5 տոկոս:
2016թ. հունվար-մայիսին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 20618,0 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի 100,9 տոկոսը: Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրացվել է 4062.8 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 24849.7 տոննա կաթ, 16875.5 հազ. հատ ձու, 2015թ հունվար-մայիսի նկատմամբ աճելով համապատասխանաբար` 24,1 և 0,8 տոկոսներով, իսկ ձվի արտադրությունը նվազել է 12,5 տոկոսով: Շինարարություն: 2016թ. հունվար-մայիսին հանրապետությունում իրականացվել է 9541.0 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.9 տոկոսով: |