ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 2015Թ.
ՀԱՄԱԽԱՌՆ ՆԵՐՔԻՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ 2015Թ.
29.07.2016

ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ¦Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը 2015թ.§ վիճակագրական ժողովածուն` ամփոփելով երկրի համախառն ներքին արդյունքի, դրա արտադրության ծավալների, կառուցվածքի, աճի տեմպերի, ձևավորման աղբյուրների մասին տեղեկությունները:
2015թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համախառն ներքին արդյունքը շուկայական գներով կազմել է 209345.7մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 9.1 տոկոսով`  ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորի 1.6 տոկոս մակարդակի պայմաններում:

 

Գծապատկեր 1    Համախառն ներքին արդյունքի աճի տեմպը (տոկոսներով` նախորդ տարվա նկատմամբ) 2005-2014թթ.

2015թ. մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն, ընթացիկ գներով, կազմել է 1414.3 հազ. դրամ, 2959.3 ԱՄՆ դոլար կամ 2665.4 Եվրո` 2014թ. 1268.1հազ. դրամի կամ 3048.9ԱՄՆ դոլարի և 2296.8Եվրոյի դիմաց:

Տարիներ

ՀՆԱ-ն բնակչության մեկ շնչի հաշվով

հազ. դրամ

ԱՄՆ դոլար

2005

373.1

815.1

2010

823.2

2203.1

2011

936.1

2513.0

2012

1023.0

2546.1

2013

1137.9

2777.9

2014

1268.1

3048.9

2015

1414.3

2959.3

ՀՆԱ-ի արձանագրված 9.1 տոկոս հավելաճի տեմպի 4.4 տոկոսային կետն ապահովել է` պետական կառավարում և պաշտպանությունը, պարտադիր սոցիալական ապահովությունը, 1.8 տոկոսային կետը`  գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը, 1.0 տոկոսային կետը`  ֆինանսական և ապահովագրական գործունեությունը:
2015թ. ՀՆԱ-ի գերակշռող մասըª 65.2 տոկոսը, ստեղծվել է մասնավոր հատվածումª 2014թ. 64.1 տոկոսի դիմաց: ՀՆԱ-ի մասնավոր հատվածի 18.7 տոկոսը կազմում է գյուղատնտեսությունը, անտառային տնտեսությունը և ձկնորսությունը, 17.4 տոկոսը` շինարարությունը, 12.2 տոկոսը` ֆինանսական և ապահովագրական գործունեությունը:
2015թ. ՀՆԱ-ի մոտ 37.0 տոկոսն ստեղծվել է փոքր և միջին ձեռնարկությունների կողմից` 2014թ. 36.5 տոկոսի փոխարեն:

 

                     Արտադրության հաշիվ     /ընթացիկ գներով, մլն դրամ/

 

2014թ.

2015թ

Ռեսուրսներ

Համախառն թողարկում

313653.1

395896.7

Արտադրանքի հարկեր

13474.0

12790.4

Արտադրանքի սուբսիդիաներ (-)

1566.9

1754.3

Ընդամենը

325560.2

406932.8

Օգտագործում

Միջանկյալ սպառում

136719.9

197587.1

Համախառն ներքին արդյունք

188840.3

209345.7

Ընդամենը

325560.2

406932.8

                                                   

         Եկամուտների ձևավորման հաշիվ   /ընթացիկ գներով, մլն դրամ/                                   

 

2014թ.

2015թ

Ռեսուրսներ

  Համախառն ներքին արդյունք

188840.3

209345.7

Ընդամենը

188840.3

209345.7

Օգտագործում

Վարձու աշխատողների աշխատանքի վարձատրություն

98237.5

106703.4

Ապրանքների զուտ հարկեր

11907.1

11036.1

Արտադրության այլ զուտ հարկեր

262.5

262.1

Համախառն շահույթ և համախառն խառն եկամուտ

78433.2

91344.1

  այդ թվում՝        հիմնական միջոցների   օգտագործում

18391.8

24270.9

  զուտ շահույթ և զուտ խառն եկամուտ

60041.4

67073.2

Ընդամենը

188840.3

209345.7

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)