ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԱՌևՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ (ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ) ՎԱՐԿԵՐԻ և ԱՎԱՆԴՆԵՐԻ ՄԱՍԻՆ
05.08.2016

Ըստ ԼՂՀ-ում գործող առևտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած օպերատիվ տվյալների 2016թ. օգոստոսի 1-ի  դրությամբ տրամադրված վարկերը կազմել են 98302.4 մլն դրամ, որոնք 2015թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 9.5 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 0.1 տոկոսով: Վարկերի 1.0 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը, որոնք 2015թ. օգոստոսի 1-ի համեմատ նվազել են 8.1 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ աճել են են 12.0 տոկոսով: Տարադրամով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 66.9 տոկոսը, որոնք 2015թ. օգոստոսի 1-ի համեմատ աճել են 6.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազել են  3.5 տոկոսով:
 2016թ. օգոստոսի 1-ի  դրությամբ բանկերում կազմակերպություններից և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են 63057.1 մլն դրամ, 2015թ. օգոստոսի 1-ի համեմատ աճելով 10.6 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ նվազելով 0.6  տոկոսով:
Ավանդների ընդհանուր ծավալում 74.3 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 17.1 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8.6 տոկոսը` նպատակային ավանդները:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)