ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2016Թ. ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ |
08.08.2016 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
(%)
Սպառողական գներ: 2016 թ. հուլիսին նախորդ ամսվա համեմատ ԼՂՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.3 տոկոս գնանկում: Նշված ժամանակահատվածում պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 2.6 տոկոսով: Նույն ժամանակահատվածում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2 տոկոսով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.1 տոկոսով:
Սպառողական գների հավելաճը 2006-2016թթ. հուլիսին
(նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ, %) Ըստ դիտարկվող քաղաքների սպառողական գների ինդեքսը 2016 թ. հուլիսին 2015 թ. դեկտեմբերի համեմատ կազմել է ք. Ստեփանակերտում՝ 97.6 տոկոս, Ասկերանում և Հադրութում՝ 97.0 տոկոս, Մարտակերտում՝ 99.2 տոկոս, Մարտունիում՝ 97.2 տոկոս, Շուշիում ` 97.4 տոկոս, իսկ Բերձորում ` 98.5 տոկոս:
|