ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԼՂՀ ԱՎԾ-Ի և ՀՀ ԿԲ-Ի ՄԻՋև ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ
ԼՂՀ ԱՎԾ-Ի և ՀՀ ԿԲ-Ի ՄԻՋև ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ Է ՍՏՈՐԱԳՐՎԵԼ
17.08.2016

Ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր՝ համաձայն որի երկու կառույցներն այսուհետ կիրականացնեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ամբողջական տեղեկատվության փոխանակում:
Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է ԱՎԾ նախագահ Կարեն Ներսիսյանը, ով կարևորել է համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ համաձայնագրով երկուստեք կիրականացվի տեղեկատվության փոխանակում, ինչպես նաև ԼՂՀ սոցիալ-տնտեսական, այնպես էլ ֆինանսա-բանկային ոլորտի ցուցանիշների վերաբերյալ:
«Բացի այն, որ համաձայնագրի շնորհիվ կկարողանանք հավաքագրել և ամբողջականացնել ԼՂՀ ֆինանսական հատվածի գործընթացների վերաբերյալ տեղեկությունները, մենք կկարողանանք ներկայացնել նոր մոտեցումներով մշակված, արժանահավատ ու հավաստի տեղեկատվություն:
Դրանից բացի նախկին տարեկանի փոխարեն, այժմ հանրապետության ֆինանսա-բանկային ոլորտի վերաբերյալ ցուցանիշների հրապարակումը կկարողանանք իրագործել եռամսյակային կտրվածքով»,- մանրամասնել է Կ. Ներսիսյանը:

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)