ՀայերենРусскийEnglish
Գլխավոր Մամուլի հաղորդագրություններ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԼՂՀ-ՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒԼԻՍԻՆ
08.09.2016

Արդյունաբերություն:  2016թ. հունվար-հուլիսին հանրապետությունում, համադրելի գներով, թողարկվել է 29893,4 մլն դրամի արդյունաբերական արտադրանք: 2015թ. հունվար-հուլիսի նկատմամբ արդյունաբերական արտադրանքի ֆիզիկական ծավալի ինդեքսը, համադրելի գներով, կազմել է 99,8 տոկոս:
Արտադրված արդյունաբերական արտադրանքի կառուցվածքը ըստ արդյունաբերության բաժինների հետևյալն է. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում` 29,1 տոկոս, մշակող արդյունաբերություն` 32,2 տոկոս,  էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում` 37,3 տոկոս, ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում` 1,4 տոկոս:
2016թ. հունվար-հուլիսին պատրաստի արտադրանքի իրացումը փաստացի գործող գներով կազմել է 29548,3 մլն դրամ կամ թողարկված արտադրանքի  100,4 տոկոսը:
Գյուղատնտեսություն: 2016թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրացվել է 5300.9 տոննա (կենդանի քաշով) անասուն և թռչուն, արտադրվել է` 34125.0 տոննա կաթ, 25380.8 հազ. հատ ձու, 2015թ հունվար-հուլիսի նկատմամբ մսի արտադրությունը աճել է 28,0 տոկոսով, իսկ կաթի և ձվի արտադրությունը նվազել են համապատասխանաբար՝  2,8 և 19,1 տոկոսով:
Շինարարություն: 2016թ. հունվար-հուլիսին հանրապետությունում իրականացվել է 18592.7 մլն. դրամի շինարարարական աշխատանքներ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատ աճել է 0,9 տոկոսով:

 

 


  • 2023 (7)
  • 2022 (40)
  • 2021 (76)
  • 2020 (75)
  • 2019 (51)
  • 2018 (49)
  • 2017 (50)
  • 2016 (41)
  • 2015 (69)
  • 2014 (25)
  • 2013 (35)
  • 2012 (24)
  • 2011 (50)
  • 2010 (1)